Ջ․ Ռոդարի
Տեքստային աշխատանք
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին, վարդ, տարօրինակ։ - Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Վարդը քաղելիս փուշը ծակեց մատս։
Ինչու՞ ես անհանգիստ տակդ փուշ է դրված։
- Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/ բանջարանոց
բ/ արտ
գ/ զբոսայգի
դ/ ծաղկի խանութ
- Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
- Մատ – գոյական
- գրիչ – գոյական
- լքել – բայ
- Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
Գոյական Բայ Ածական
Երկիր կառուցել սուր
Տներ
- Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
- ա/ ճամփորդեց – ճամփորդել
- բ/ պետք է վճարեք – վճարել
- գ/ ասաց – ասեց
- դ/ երազում էր – երազել
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
- Շենքերի տանիքներն էլ էին կլոր:
- Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.
ա/ Ինձ համար արա, քեզ համար:
բ/ Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/ Փողոցում գտսծը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
- Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
Երկու ապտակ պարեկի՞ն:
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը։
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև.
Ծաղիկ
- Ո՞րն է տրված նախադասության ենթական՝
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
Ջովանինոյի
- Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Այնպիսի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար։
- Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Պարեկը նշանակեց, որ Ջովանինյոն ապտակի իրեն։
- Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիր
ա/ որովհետև վճարել էր տուգանքը
բ/ որովհետև պարեկը արդարացի էր
գ/ որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/ որովհետև միամիտ էր - Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
- Ոչ չէի ուզի, որովհետև այնտեղ ինձ համար շատ տարօրինկակ կթվար և ես չէի կարողանա ապրել այդ մթնոլորտում։
Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի





