Monthly Archives: September 2025

Ընձյուղի կառուցվածքը, նշանակությունը։  Ցողուն, տերև Առաջադրանքներ

1. Ի՞նչ է կոչվում ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով։
ա) Տերև
բ)
Ընձյուղ
գ) Աճման կոն
դ) Արմատ


2. Որտե՞ղ է գտնվում գագաթային բողբոջը։
ա) Ցողունի ստորին մասում
բ) Ընձյուղի կողմնային մասում
գ)
Ընձյուղի գագաթին
դ) Տերևի հիմքում

3. Ցողունի երկարությամբ աճը տեղի է ունենում՝
ա) Կողմնային բողբոջների հաշվին
բ)
Աճման կոնի բջիջների բաժանման շնորհիվ
գ) Տերևակոթունի միջոցով
դ) Ցողունի արմատների զարգացմամբ


4. Ի՞նչ է գագաթային աճը։
ա) Նոր տերևների առաջացում
բ) Ցողունի հաստացման գործընթացը
գ)
Ցողունի երկարությամբ աճը
դ) Ծաղիկների ձևավորումը


5. Ո՞ր բողբոջն է տալիս ծաղիկներով ցողուն։
ա)
Վեգետատիվ բողբոջ
բ) Գեներատիվ բողբոջ
գ) Կողմնային բողբոջ
դ) Գագաթային բողբոջ


6. Որ բույսի բողբոջներն ունեն տհաճ հոտ։
ա) Սև հաղարջենու
բ) Բարդու
գ)
Թանթրվենու
դ) Արոսենու


7. Ի՞նչ դեր է կատարում ցողունը։
ա) Սննդանյութեր է կուտակում
բ)
Հիմնականում կատարում է հենարանի և նյութափոխանակության դեր
գ) Սաղմնային տերևներ է պահպանում
դ) Ջրի գոլորշիացում է իրականացնում


8. Որո՞նք են ուղղաձիգ ցողունների տեսակները։
ա)
Փայտացած և խոտային
բ) Սողացող և փաթաթվող
գ) Մագլցող և սողացող
դ) Բարդ և պարզ


9. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։
ա) Ջրի գոլորշիացում
բ)
Ածխաջրի սինթեզ լույսի էներգիայի հաշվին
գ) Սաղմնային բողբոջի զարգացում
դ) Բույսի բազմանալու ձև

10. Ինչպե՞ս են տարբերվում պարզ և բարդ տերևները։
ա)
Պարզ տերևները ունեն մեկ տերևաթիթեղ, բարդները՝ մի քանի
բ) Պարզ տերևները ունեն սուր ծայր, բարդները՝ կլորավուն
գ) Պարզ տերևները կանաչ են, բարդները՝ մուգ
դ) Պարզ տերևները միայն ծառերինն են, բարդները՝ թփերինը

Little Red Riding Hood

Little Red Riding Hood lived in a wood with her mother. One
day Little Red Riding Hood went to visit her granny. She had
a nice cake in her basket.
Short story
On her way Little Red Riding Hood met a wolf.
‘Hello!’ said the wolf. ‘Where are you going?’
‘I’m going to see my grandmother. She lives in a house behind those trees.’
The wolf ran to Granny’s house and ate Granny up. He got into Granny’s bed. A little
later, Little Red Riding Hood reached the house. She looked at the wolf.
‘Granny, what big eyes you have!’
‘All the better to see you with!’ said the wolf.
‘Granny, what big ears you have!’
‘All the better to hear you with!’ said the wolf.
‘Granny, what a big nose you have!’
‘All the better to smell you with!’ said the wolf.
‘Granny, what big teeth you have!’
‘All the better to eat you with!’ shouted the wolf.
A woodcutter was in the wood. He heard a loud scream and ran to the house.
The woodcutter hit the wolf over the head. The wolf opened his mouth wide and
shouted and Granny jumped out.
The wolf ran away and Little Red Riding Hood never saw the wolf again.

Preporation

Game

Activity

Мой Ереван

Без названия

Проект рассчитан на учащихся 6-х классов.

Проект рассчитан на 3 дня.

Цели и задачи выполнения проекта:

  • формирование представлений о достопримечательностях города
  • расширение кругозора учащихся
  • развитие творческих способностей
  • работа над проектом способствует развитию интереса к истории своего родного города, мотивации к изучению его истории

Этапы работы над проектом         

День 1                                                                                            

Найти информацию по теме: достопримечательности города Ереван и информация о них

  • Большой Каскад в Ереване
  • Дом-музей Арама Хачатуряна
  •   Крепость Эребуни
  • Монумент «Мать-Армения»
  •   Цицернакаберд
  • Памятник Давиду Сасунскому
  • Площадь Республики и поющие фонтаны
  •    Театр оперы и балета
  • Спортивный комплекс им. К. Демирчяна
  •   Матенадаран.

                                                        Чтение текста ,,Ереван»                                                                                                                 

  Ереван – столица Республики Армения. Это большой и красивый город. Он находится в Араратской долине. Через город протекают реки Раздан и Гетар. Вдали можно увидеть Арарат и Арагац. В Ереване очень красивые улицы и проспекты, парки и площади. Много памятников и фонтанов. Гости города с интересом осматривают его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями. Ереван – один из самых древних городов мира. Ему около трёх тысяч лет. Он был основан царём Аргишти. Ереван много веков играл важную роль в жизни Армении, а с 1918 года стал столицей Армении, гордостью армян, сердцем республики.

Вопросы к тексту                                                                                                                           

1. Где находится Ереван ? 

Ереван — столица Армении, находится на западе страны, на реке Раздан, недалеко от горы Арарат.

2. Какие реки протекают через Ереван ? 

Главная река — Раздан (приток Аракса).

3. Какие горы видны вдали ? 

Из Еревана хорошо видны библейская гора Арарат, а также хребты Гегамские горы

4. Какие в Ереване улицы, проспекты, площади ?

Известные:

Проспект Маштоца

Проспект Баграмяна

Улица Абовяна

Проспект Тиграна Меца

Площадь Республики

Площадь Свободы

5. Что осматривают гости столицы?  6.Сколько лет Еревану ?

Туристы обычно посещают:

Площадь Республики

Каскад

Оперный театр

Матенадаран (хранилище древних рукописей)

Эребуни (древнюю крепость — начало Еревана)

Церковь Катогике и собор Святого Григория Просветителя

    День 2

    Учащиеся гуляют по городу, фотографируют и  представляют информацию о достопримечательностях своего города и тех музеях, которые они посетили. Затем помещают информацию на страницах своего блога.

    Посещение музеев (по выбору):

    НАЦИОНАЛЬНАЯ ХУДОЖЕСТВЕННАЯ ГАЛЕРЕЯ АРМЕНИИ

    Музей Сергея Параджанова

    Дом-музей Арама Хачатуряна

    Дом-музей Ованеса Туманяна

    Komitas Museum-Institute

    ГЕОЛОГИЧЕСКИЙ МУЗЕЙ ИМ. КАРАПЕТЯНА

    День 3

    44258

     Учащиеся расспрашивают своих родных: мам, пап, бабушек, дедушек, соседей, как изменился наш город за последнее десятилетие. Что  они помнят о городе, каким он был раньше. Ответы записывают на диктофон, создают  радиоматериал, публикуют материал в своем блоге.                                                                                             

    Электронные ресурсы

    Ереван

    Тонкости туризма

    Окрестности Еревана

    Итоги проекта:    Фильмы, презентации,  электронные книги

    5 факты про Еревана

    1. Ереван входит ТОП-100 самых безопасных городов мира.

    2. Вода в Ереване настолько чистая, что её можно пить даже из-под крана.

    3. Рекордный мороз в Ереване составил -28 градуса, а рекордная жара — +42 градуса.

    4. В Ереване можно увидеть солнце на небе около 300 дней, то есть в среднем из 12 месяцев солнечными тут являются 10.

    5. В русском языке до середины 30-х годов прошлого века его название писалось, как «Эривань».

    Երևակայական հարցազրույց Կոմիտասի հետ

    – Բարև, պարոն Կոմիտաս։
    – Բարև, Լիդիա ջան։

    – Ինչու եք զբաղվել ժողովրդական երգերով։
    – Նրանք շատ գեղեցիկ են ու հարուստ պատմություններով։ Ուզեցի, որ մարդիկ դրանք չմոռանան։

    – Ինչպե՞ս էին ստեղծվում ձեր մեղեդիները։
    – Սովորաբար լսում էի գյուղերի երգերը, այնուհետ փոխանցում թղթի վրա՝ այնպես, որ բոլորի համար հասկանալի լինի։

    – Ի՞նչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր սիրում են երաժշտություն։
    – Ուշադիր լսեք և փորձեք ինքներդ էլ ստեղծել, սիրեք այն, ինչ անում եք, և վայելեք երաժշտությունը։

    – Շնորհակալ եմ, պարոն Կոմիտաս։
    – Ուրախ եմ, Լիդիա ջան,

    Ընթերցողական, ստեղծագործական աշխատանք

    Մ․ Սիմոնյանի ընթերցարանից կարդա՛ Ռաբիդրանաթ Թագորի <Կուզեի լինել> ստեղծագործությունը և կատարի՛ր առաջադրանքները։

    Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

    Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

    Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

    Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

    Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

    Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

    Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

    Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

    Առաջադրանքներ


    1. Լրացրե՛ք տրված մտքերը
    ։

    Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ նրանց մոտ լինում են յուրահատուկ հնություններ։

    Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ գեղեցիկ ծաղիկներ խնամեի ու մշակեի։

    Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի (Ես չէի ուզենա լինել պահապան)

    2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է,` որ բոլոր մասնագիտությունները յուրովի գեղԵցիկ են ու տարբերվող։

    «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ հաճելի չէ թափառել փողոցներում։ ՀԵրբեմն ես էլ եմ մտածում, որ կուզեի լինել մանրավաճառ․ նա ազատ է, քայլում է փողոցներով և ոչ մի տեղ չի շտապում։ Կուզեի լինել պարտիզպան, որ մշակեի իմ պարտեզը և աճեցնեի ծաղիկներ ու ծառեր։ Իսկ ամենից շատ կուզեի լինել պահապան, որ գիշերները քայլեի փողոցներով, լապտերովս լուսավորեի մթությունը և մարդկանց անվտանգ պահեի։

    Յուրաքանչյուր գործ հետաքրքիր է, բայց ամենակարևորը՝ ազատ լինել և անել այն, ինչ սիրտդ է ուզում։ամաձայն եմ, որ հաճելի է խնամել պարտեզը։

    3. Շարադրի՛ր մտքերդ <Կուզեի լինել․․․> վերնագրի շուրջ

    Շատերը ունեն երազանքներ, թե ինչ են ուզում դառնալ։ Ոմանք ուզում են մանրավաճառ լինել, ուրիշները՝ պարտիզպան կամ պահապան։ Իսկ ես չգիտեմ, թե ինչ կուզեի լինել։ Երևի ժամանակի ընթացքում կիմանամ, թե որն է ինձ ավելի մոտ։ Կարևորը, որ ես էլ գտնեմ իմ սիրած գործը։

    Задания с 22-26 сентября

    1. Основные рода

    Мужской род: огонь, ребёнок, дед, старшина.

    Женский род: вода, тётя, лошадь, ночь.

    Средний род: кольцо, поле, окно.

    2. Общий род

    Слова, которые могут относиться и к мужчине, и к женщине.
    Примеры:

    Разговорные/с отрицательной окраской → соня, мямля, задира.

    Нейтральные → калека, сирота, коллега.

    3. Несклоняемые существительные иностранного происхождения

    Мужской род: названия мужчин (денди), животных/птиц (шимпанзе), а также кофе, пенальти, хинди.

    Женский род: названия женщин (леди, мадемуазель), а также цеце, авеню, бере.

    Средний род: неодушевлённые → кашне, дзюдо.

    У некоторых слов бывает два варианта:кофе (м.р. — норма, ср.р. — разговорн.),

    авеню (ж.р. — норма, ср.р. — разг.),

    тату (ж.р. — норма, ср.р. — разг.).

    4. Несклоняемые собственные имена

    Род определяется по родовому слову:

    «Вог» — м.р. (журнал),

    Сочи — м.р. (город),

    По — ж.р. (река),

    Конго — ж.р. (страна).

    5. Аббревиатуры

    Род определяется по ключевому слову:

    МГУ → м.р. (университет),

    РАН → ж.р. (академия).

    Если склоняются — по окончанию (ссуз → м.р.).

    Մեքսիկացին Վ․ Սարոյան

    Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:

    Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:

    — Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:

    — Մեքսիկացիներ են,- ասացի:

    — Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:

    — Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

    — Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:

    — Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:

    Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:

    — Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:

    — Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:

    Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.

    — Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:

    — Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:

    — Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:

    — Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:

    — Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:

    — Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:

    — Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:

    — Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:

    — Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:

    Հորեղբայրս շվարեց:

    — Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: — Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:

    — Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:

    — Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:

    — Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:

    — Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:

    — Ովքե՞ր են այդ սովածները:

    — Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:

    Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:

    — Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:

    — Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:

    Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:

    — Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:

    — Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:

    — Ասա՝ թող հեռու գնա:

    — Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.

    — Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:

    — Ճիշտ է,- ասացի ես;

    — Մի պեննի էլ չարժե:

    — Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:

    — Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:

    — Երբեք:

    — Գողերի կարող է վախեցնել:

    — Երբեք,- ասացի ես: — Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:

    — Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:

    — Ոչ մի օգուտ:

    — Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:

    — Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:

    — Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:

    — Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:

    — Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

    — Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

    — Նա կենդանիներին էլ է հաշվում:

    — Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:

    — Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:

    — Ոչ սենյոր, ես զինվոր եմ:

    — Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:

    — Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:

    — Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:

    Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:

    — Հեռացրու հրացանը,- ասաց նա: — Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:

    Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.

    — Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:

    — Չի սպանի,- ասացի ես:

    — Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:

    Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:

    — Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:

    Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:

    — Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:

    — Երեխաներ են,- ասացի ես: — Երկու տղա, երեք աղջիկ:

    — Ի՞նչ են ուզում երեխաները:

    — Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:

    — Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: — Նա որթնատունկ էտել չգիտի:

    — Ամեն մարդ էլ կարող է սովորել:

    — Նա կավերի իմ այգին:

    — Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:

    — Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:

    — Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:

    — Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:

    — Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:

    — Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:

    -Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:

    — Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:

    — Բոլորովին աննշան է,- ասացի ես

    — Հաճելի՞ աշխատանք է:

    — Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:

    Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:

    — Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:

    — Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:

    Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:

    Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:

    Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:

    — Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:

    — Հրաշալի,- ասացի ես:

    Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.

    — Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:

    — Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:

    — Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:

    — Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

    — Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

    — Ավելի առողջ երբեք չեն լինում:

    — Ի՞նչ են ուտում:

    — Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

    — Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:

    — Անկասկած,- ասացի:

    — Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:

    — Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:

    — Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:

    — Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:

    — Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: — Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:

    — Միգուցե այս տարի կփոխվի՞:

    — Կարծո՞ւմ ես:

    — Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:

    — Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:

    — Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:

    — ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: — Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:

    — Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:

    — Նրանք կքշեին շներին:

    — Եվ կքարկոծեին,- ասացի ես:

    — Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:

    Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին: