Monthly Archives: January 2025
Duolingo
Իմ պատրաստած Duo- ն

Իմ շաբաթների աշխատանքի արդյունքը`

Նախագիծ ավագ ընկերների հետ
Մենք այս երեք շաբաթների ընթացքում ունեցել ենք ևս մեկ նախագիծ մեր ավագ ընկերների հետ։
Մենք ընթերցեցինք տարբեր կենդանիների մասին փոքր գիրք ավագ ընկերների հետ։ Գրքում կար մի բու ով պատմում էր այդ կենդանիների մասին։ Հետո մեզ հանձնարարեցին կամ նկարել բվիկին կամ պատրաստել պլաստիրինից կամ կարել խաղալիք։ Դե իհարկե ես ընտրեցի նկարելու տարբերակը։
Ահա գիրքը՝

Գրքի նկարը՝

Ահա իմ նկարը՝

Ազգային ավանդական խաղեր
Այսօր կներկայացնեմ 5 Ազգային ավանդական խաղեր։ 7 ՔԱՐ՝ ազգային ավնդական խաղ, որը փոխանցվել է մեզ։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն: Խաղում են երկու թմով՝ իրար դեմ։ Նախ՝ գծում են շրջան, որի մեջ շարում են 7 քարերը իրար վրա։ Վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները հեռավից հերթով գնդակով խփում են քարերին։ Երբ քարերի բուրգը քանդվում է, խաղացողը գցում է քարերը և վազում գնդակի հետևից։ Հետո գնդակը հայտնվում է երկրորդ թիմի մոտ։ Եվ այդպես շարունակն մինչև թմերից մեկը հաղթում է։
ՊԱՀՄՏՈՑԻ՝ ազգային ավանդական խաղ։ Խաղացողներից մեկը պետք է աչքերը փակի որևէ մի տեղ հիմնականում պատի մոտ, ապա սկսի հաշվել մինչև ընկերների որոշած թիվը։ Փակողը հաշվելը ավարտելուց հետո պետք է սկսի փնտրել թաքնված մասնակիցներին, իսկ այդ ընթացքում թաքնվող խաղացողները պետք է հարմար պահ գտնեն և վազելով մոտենան այն տեղը, որտեղ փակողը փակել էր աչքերը, հետո ասեն որոշակի պայմանավորված արտահայտություն, (Մենք հիմանկանում ասում ենք, ԱԶԱՏՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՍՏՂԸ ԳԱԳԱԹԻՆ) բայց կարող է փակողը ավելի արագ տեղ հասնել և նույն արտահայտությունը կատարել։ Եվ այդպես մինչև վերջին մասնակիցը։ Հաջորդ փակողը դառնում է առաջին գտնված խաղացողը։
ԿԼԱՍ՝՝ խաղում են ասֆալտին կամ այլ հարթ տարածքում կավիճով գծած քառակուսիների վրա: Խաղի համար մասնակիցները պետք է ունենան փոքր հարմար քար: Քառակուսի վանդակների մեջ հերթականությամբ գրվում են 1-10 թվերը, մասնակիցները հերթականությամբ քարը գցում են թվերի վրա այնպես, որ այն ընկնի վանդակի մեջ, բայց գծերին չդիպչի: Այնուհետեւ մասնակիցը մեկ ոտքի վրա ցատկելով պետք է հերթականությամբ անցնի բոլոր վանդակներով՝ շրջանցելով այն վանդակը, որտեղ քարն է: Քարը պետք է վերցնի հետ դառնալիս: Այն մասնակիցը, որը չի կարողանում քարը նետել վանդակի մեջ, ցատկելու ժամանակ տրորում է գիծը, կանգնում է քարով վանդակի վրա կամ մոռանում է այն վերցնել, «կտրվում» է խաղից և շարունակում է խաղալ նույն թվից: Հաղթող է դառնում այն մասնակիցը, որը կարողանում է առաջինն անցնել 1-10-ը ճանապարհը եւ իր համար «տուն» է վերցնում: «Տուն վերցնելու» համար մասնակիցը կանգնում է մեջքով եւ քարը շպրտում դեպի վանդակները: Որ թվի վրա հայտնվում է քարը, այն դառնում է նրա տունը եւ խաղի ընթացքում կարող է երկու ոտքով կանգնել այդտեղ և հանգստանալ, իսկ մյուս մասնակիցները խաղի ընթացքում պետք է շրջանցեին նրա «տունը»: Այս խաղը մասնակիցների հստակ թիվ չի պահանջում, այն կարելի է խաղալ անգամ մենակ:
ԲՌՆՈՑԻ՝ սիրված ավանդական խաղ է, որտեղ «բռնողը» փորձում է դիպչել մյուս խաղացողներին, որպեսզի նրանք էլ դառնան «բռնող»: Խաղացողները վազում և թաքնվում են, երբեմն հասնելով անվտանգության գոտուն, որպեսզի խուսափեն բռնվելուց։ Խաղը շարունակվում է, մինչև բոլոր խաղացողները բռնվեն կամ հաղթող հռչակվի ամենաարագը։
ՀԵՅ ՎԵՐևԻ ԽՄԲԵՐ, ՀԵՅ ՆԵՐՔևԻ ԽՄԲԵՐ՝ երկու խմբեր՝ վերևի և ներքևի, խաղի սկզբում կանգնում են տարբեր կողմերում։ Վերևի խումբը գոռում է՝ «Հեյ վերևի խմբեր», իսկ ներքևի խումբը պատասխանում է՝ «Հեյ ներքևի խմբեր»։ Վերևի խումբը փորձում է անցնել ներքևի խմբի տարածքով առանց բռնվելու, իսկ ներքևի խումբը փորձում է բռնել նրանց։ Բռնվածները դառնում են ներքևի խումբ, և խաղը շարունակվում է, մինչև բոլորն անցնեն երկու դերերով։
January Flash Mob




Флешмоб по русскому языку (Январь)





Մայրենիի Հունվարյան Ֆլեշմոբ







Իմ ամանորյա երազանքների ճամփորդությունը
Ես կցանկանայի ամանորը նշել այս երեք երկրներից մեկում՝ Իտալիայում, Ֆինլանդիայում կամ Ճապոնիայում։
Ահա նրանց ավանդույթները՝
Իտալիայում Նոր տարվա գիշերը Իտալիայում նշվում է խոշոր զվարճություններով, փողոցներում բացվում են խմիչքներ, և հատկապես երիտասարդները հավաքվում են ուրախանալու: Հանդիսությունների ավարտին՝ որպես ավանդույթ, մարդիկ նետում են փչացած հին առարկաներ՝ որպես խորհրդանիշ, որն իրենց կյանքում նորություն ու բախտ է բերելու:
Ֆինլանդիայում Ամանորին մեծ սիրով կազմակերպվում են հրավառություններ՝ քաղաքի կենտրոնում կամ գավառներում, որտեղ մարդիկ հավաքվում են մեծ բազմությամբ՝ ուրախացնելու ու տոնելու Նոր տարվա գալուստը։
Ճպոնիայում ճապոնացիները նոր տարվա առաջին օրերին այցելում են տաճարներ կամ վանքեր՝ «Հատսումոդե» կոչվող ավանդույթով։ Դա նրանց առաջին այցն է նոր տարվա ընթացքում և կարևոր պահ է՝ մաղթելու հանգստություն, հաջողություն և բարօրություն։ Տաճարներում մարդիկ ավանդաբար նետում են մետաղադրամներ և աղոթում են:
Բնագիտության Հունվարյան ֆլեշմոբ




Անգլերենը թվային աշխարհում (Word Clouds)
MY FAMILY – ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ
